19 դեկտեմբերի 2012 - 14:51 AMT
Ավստրալիայում աճում է աջակցությունը Հայաստանին սիրիահայերին օգնելու համար 24,5 մլն դոլար հատկացնելու նախաձեռնությանը

Ավստրալիայի կառավարությունում աճում է աջակցությունը Հայաստանին սիրիահայերին օգնելու համար 24,5 մլն դոլար հատկացնելու նախաձեռնությանը: Ինչպես հայտնում է Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը, մի շարք պաշտոնյաներ դիմել են ԱԳՆ՝ կոչ անելով ֆինանսական օգնություն տրամադրել Հայաստանին սիրիահայ փախստականներին օժանդակելու համար:

Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրենը շնորհակալություն է հայտնել օրենսդիրներին նախաձեռնությանը սատարելու համար, նշելով. «Ժամանակը մեծ դեր է խաղում այստեղ: Կարևոր է, որ օգնություն ստանան նրանք, ով դրա կարիքն ունի»:

Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը Ավստրալիայի միջազգային զարգացման գործակալության ու Միջազգային օգնության ու առևտրի դեպարտամենտի հետ համատեղ հանդես է եկել նախաձեռնությամբ Սիրիայից Հայաստան տեղափոխված սիրիահայ փախստականներին օգնելու վերաբերյալ:

«Ավստրալիայի կառավարության հետ համատեղ մենք աշխատում ենք Հայաստանին սիրիահայերին օգնելու համար 24,5 մլն դոլար հատկացնելու ուղղությամբ»,-ասել է Վաչե Ղահրամանյանը: