20 փետրվարի 2003 - 01:47 AMT
ԻՐԱՆՑԻ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԹԱՑԵԼ ԵՆ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԴԵՄՈԿՐԱՏՈՐԵՆ
Հայաստանում նախագահական ընտրություններն ընթացել են բավականին դեմոկրատորեն: Այսպիսի կարծիք է հայտնել այսօր Իրանի դիտորդական առաքելության ղեկավար պարոն Հաշեմին` Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հետ հանդիպումից հետո: Նա նշել է, որ «ընտրողների մասնակցությունն ակտիվ էր, իսկ ընտրություններն ընթացել են բնականոն հունով»: Իրանցի դիտորդների ղեկավարը տեղեկացրել է, որ նրանք եղել են շատ ընտրատեղամասերում, մասնավորապես, Երեւանում, Արտաշատում, Եղվարդում: «Նշվել են մի շարք խախտումներ, սակայն դրանք այնքան լուրջ չէին, որպեսզի խանգարեին ժողովրդավարական ընտրություններին Հայաստանում»,- եզրակացրել է պ-ն Հաշեմին: