ԱՄՆ-ում դպրոցի ողբերգության զոհերի հիշատակը հարգել են մեկ րոպե լռությամբ: Մեկ շաբաթ առաջ 20-ամյա Ադամ Լանզան Սենդի Հուք դպրոցում կրակ էր բացել դպրոցականների վրա, ինչի արդյունքում զոհվել էր 20 երեխա և 6 կին:
Երկուշաբթի օրը Բարաք Օբաման հայտարարել էր, որ ողբերգության համար սգում է «ամբողջ ազգը»:
Ոստիկանությունը փորձում է պարզել, թե ինչ դրդապատճառներով է առաջնորդվել Լանզան դպրոցականների վրա կրակելիս: Նա ինքնասպան է եղել հանցագործության վայրում, փոխանցում է BBC-ն: