20 փետրվարի 2003 - 01:43 AMT
ՀՀ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՉ ՄԻ ԱՀԱԶԱՆԳ ՉԻ ՍՏԱՑՎԵԼ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐՈՒՄ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ժամը 17:00-ի դրությամբ Հայաստանում նախագահական ընտրությունների ընթացքում ոչ մի միջադեպ չի արձանագրվել: Այդ մասին«Արմինֆո» գործակալությանը հայտարարել է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության պետ Արտակ Վարդազարյանը: Նրա խոսքերով` նախագահական ընտրություններն ընթանում են միանգամայն նորմալ, միջադեպերի մասին ոչ մի հաղորդում չի ստացվել: Հիշեցնենք, որ ընտրությունների օրը հանրապետությունում անվտանգությունն ու կարգուկանոնն ապահովում է 10 հազար ոստիկան: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ ոստիկանության պետ գեներալ-մայոր Հայկ Հարությունյանը, իրավապահ մարմինների աշխատակիցներին կհաջողվի լիովին ապահովել կարգուկանոնն ընտրությունների ընթացքում: