22 հունիսի 2005 - 09:12 AMT
ՌՈՄԱՆՈ ՊՐՈԴԻ. ԵՄ-ԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՆԱՅՎԻ
Եվրամիության հանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդին հայտարարել է, որ Թուրքիայի Եվրամիությանն անդամակցության հարցը պետք է վերանայել: Նրա խոսքերով, ինքն համոզված է, որ մոտ ապագայում Թուրքիան չի կարող կատարել ԵՄ առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները: Թուրքական մամուլը Ռոմանո Պրոդիի այդ հայտարարությունը «համոզմունքների դավաճանություն» է որակել, հաղորդում է «Երկիր» թերթը: