Կատաղած ամբոխը Պակիստանի Սինդ գավառում ներխուժել է ոստիկանության բաժանմունք և ողջակիզել է տղամարդուն, որը մեղադրվում էր Ղուրանը պղծելու մեջ:
Տղամարդը ճամփորդ էր, որը գիշերել էր Սիտա գյուղի մզկիթում: Հաջորդ օրը գյուղի բնակիչները հայտնաբերել են մզկիթում Ղուրանի այրված մնացորդները, ծեծել են նրան ու տարել ոստիկանություն: Հետո մոտ 200 մարդ ներխուժել է բաժանմունք, դուրս բերել նրան ու ողջակիզել, հայտնում է «Ինտերֆաքսը»: