22 դեկտեմբերի 2012 - 16:38 AMT
Խաղաղապահը Սուդանում կրակ է բացել զինակիցների վրա

Սուդանական Դարֆուր շրջանում խաղաղապահը կրակ է բացել զինակիցների վրա:

Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, հղելով առաքելության ներկայացուցչին, խաղաղապահը գնդակահարել է 3 զինակիցների, ինչից հետո ինքնասպան է եղել. վիրավորվել է նաև մեկ մարդ:

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ին, սակայն դրա մասին հաղորդվել է ուրբաթ օրը: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն: