23 հունիսի 2005 - 09:04 AMT
ԿՐԱՍՆՈԴԱՐՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԳՆ ԵՎ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏԸ
Հունիսի 23-ին Կրասնոդարում տեղի կունենա Ռուսաստանի ՆԳՆ եւ Հայաստանի ոստիկանության միացյալ կոլեգիայի նիստը: Այսօր Ռուսաստանի ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիեւը արդեն ժամանել է Կրասնոդար: Հայկական կողմը ներկայացնում է Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Հայկ Հարությունյանը: Մեկնաբանելով առաջիկա հանդիպումը` Ռաշիդ Նուրգալիեւը մատնանաշել է սերտ համախմբման անհրաժեշտությունը նոր մարտահրավերների եւ սպառնալիքների պայմաններում: Նրա խոսքերով, միայն այդ կերպ հնարավոր կլինի ապահովել քաղաքացիների եւ պետության անվտանգությունը: Ռուսաստանի ՆԳՆ ղեկավարը տեղեկացրել է, որ նիստի ընթացքում քննակրվելու են Ռուսաստանի եւ Հայաստանի իրավապահ մարմինների համագործակցության հետագա զարգացման, ինչպես նաեւ կազմակերպված հանցավորության դեմ համատեղ պայքարի հարցերը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: