20 փետրվարի 2003 - 00:05 AMT
ՆԱԽԱԳԱՀԻ ՉՈՐՍ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը եւ երկրի միջազգային հեղինակությունը վտանգված են: Այսպիսի հայտարարությամբ են հանդես եկել ՀՀ նախագահի 4 թեկնածու` Հայաստանի Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, «Ազգային միավորում» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ազգային-ժողովրդավարական միության ղեկավար Վազգեն Մանուկյանը, «Հեռանկար» ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Արամ Կարապետյանը: Ըստ նրանց` հայտարարության համար առիթ են հանդիսացել քվեարկության ընթացքում իրենց կողմից բացահայտված զանգվածային իրավախախտումները: