23 հունիսի 2005 - 12:19 AMT
ԵԱՀԿ ԽՎ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԻ
ԱՄՆ կոնգրեսի հրավերով հուլիսի 1-5-ին Վաշինգտոնում կկայանա ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը, որտեղ, հնարավոր Է,Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշում ընդունվի: Ինչպես տեղեկացնում է թուրքական Անատոլու գործակալությունը, նստաշրջանի աշխատանքին մասնակցելու են 700-ից ավելի պատգամավորներ, այդ թվում Թուրքիայի պատվիրակությունը` կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավոր Նեվզաթ Յալչընթաշի ղեկավարությամբ: Թեեւ Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը դեռեւս գրավոր որեւէ առաջարկություն չի արել, սակայն, ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի արդյունարար որոշման մեջ Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ կետ մտցնելու շուրջ լոբբիստական ձեռնարկումներն արդեն սկսվել են: Ենթադրվում է, որ եթե այդ հարցը նստաշրջանի պատգամավորների մեծամասնության կողմից պաշտպանություն գտնի, ապա Հայաստանի պատվիրակությանը կհաջողվի հասնել իր նպատակին, տեղեկացնում է «Երկիր» թերթը: