24 դեկտեմբերի 2012 - 16:17 AMT
Ֆինանսների նախարարություն. Թանկարժեք մետաղների պետական գները նվազել են

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 24.12.12թ.-30.12.12թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով:

Ոսկու գնման գինը կազմել է 20037.23 դրամ (-469.4), բացթողնման գինը` 21779.60(-510.21), արծաթի գնման գինը` 375.72 (-20.8), բացթողնման գինը` 408.39 (-22.61), պլատինի գնման գինը` 18998.32 (-509.53), բացթողնման գինը` 20650.35 (-553.84), պալադիումի գնման գինը` 8262.89 (-93.87), բացթողնման գինը` 8981.40 (-102.04):