24 դեկտեմբերի 2012 - 16:34 AMT
Ռոմնիի որդին հայտարարել է, որ իր հայրը մտադիր չէր մասնակցել նախագահական մրցավազքին

ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Միթ Ռոմնին հայտարարել է, որ իր հայրը մտադիր չէր մասնակցել նախագահական մրցավազքին: Այդ մասին Թեգգարտ Ռոմնին հայտարարել է Boston Globe-ին տված հարցազրույցում:

Ըստ Թեգգարտ Ռոմնիի, նրա հայրը «սիրում է իր ընտանիքն ու երկիրը, բայց չի սիրում լինել ուշադրության կենտրոնում» և «ամենից քիչ ցանկանում էր նախագահ լինել» և եթե «գտներ որևէ մեկին, որը կկարողանար փոխարինել նրան Հանրապետական կուսակցությունից թեկնածուի տեղում, «նա երջանիկ կլիներ նահանջել»: