Ռուսաստանը հանդես է գալիս ՄԱԿ Անվտանգության խորհրդի ընդլայնման օգտին նոր մշտական անդամներ ներառելու հաշվին: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Russia Today-ին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ այդպիսի նոր մշտական անդամներ կարող են դառնալ Հնդկաստանը և Բրազիլիան:
Լավրովը նշել է, որ ԱԽ բարեփոխումը շատ նուրբ հարց է: Դրա իրականացման համար անհրաժեշտ է ձգտել փոխզիջման:
Վերջին անգամ ՄԱԿ ԱԽ-ն ընդլայնվել է 1965-ին (11 անդամից հասել է 15-ի):
ՄԱԿ գրեթե բոլոր երկրները համոզված են, որ կազմակերպությունը կառուցվածքային արդիականացման կարիք ունի: Լավրովի կարծիքով, ԱԽ նոր կազմը պետք է արտացոլի «համաշխարհային հանրության բազմակարծությունը», հաղորդում է «Ռոսբալտը»: