24 հունիսի 2005 - 08:01 AMT
ԵԽԽՎ ԿՈՄԻՏԵԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ՀԱՋՈՐԴ ՆԻՍՏԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ՓԱՐԻԶՈՒՄ
Հունիսի 23-ին Սթրասբուրգում տեղի է ունեցել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի գծով կոմիտեի առաջին նիստը: Ինչպես հայտարարել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական խորհրդարանական պատվիրակության անդամ Ասիմ Մոլազադեն, այդ օրը նիստում լուծվել են տարբեր կազմակերպչական հարցեր, որոշվել են հաջորդ հանդիպման ժամկետները, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: «ԵԽԽՎ կոմիտեի հաջորդ նիստը, նվիրված Լեռնային Ղարաբաղի խնդրին, տեղի կունենա սեպտեմբերի 12-ին Փարիզում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ դրան կմասնակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբում ընդգրկված երկրների ներկայացուցիչները: