24 դեկտեմբերի 2012 - 17:17 AMT
ՀԿԺՀ-ն դատապարտել է Հարավային Կորեային «ծննդյան տոնածառի» համար

ՀԿԺՀ-ն դատապարտել է հազարավոր Սբ ծննդյան լույսերի միացումը պողպատե մի կառույցի վրա, որը տոնածառ է հիշեցնում, Հարավային Կորեայի սահմանամերձ շրջանում, հայտնում է BBC Ռուսական ծառայությունը:

Ըստ ականատեսների, Ծննդյան լույսերը տեսանելի են Հյուսիսային Կորեայի հետ սահմանից մինչև մի քանի կիլոմետր հեռավորության վրա, որտեղ մարդիկ կանոնավոր կերպով զրկված են լինում էլեկտրականությունից:

Անցյալ տարի Հարավային Կորեայի իշխանությունները դիմել էին քրիստոնյաներին՝ խնդրելով ծննդյան լույսեր չվառել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին Կիմ Չեն Իրի մահից հետո: