2013 թ-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններին հաղթանակ կտանի Սերժ Սարգյանը: Այս կարծիքին է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը: Այսօր կայացած մամուլի ասուլիսում Մազմանյանը նշեց, որ ընդդիմությունը կունենա մի քանի թեկնածուներ, որն էլ կբերի ընդդիմության ջլատման:
Մազմանյանը նաև կարծում է, որ այսօր քաղաքական դաշտը ամայի է, և Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական դաշտ վերադառնալը խանգարեց, որ ընդդիմադիր նոր դեմք ի հայտ գա: