Սկանդալային «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը ՌԴ արդարադատության նախարարության կողմից պաշտոնապես ընդգրկվել է արգելված ծայրահեղական նյութերի ցուցակում: Այդ մասին հաղորդվում է գերատեսչության կայքում:
Դատախազության հարցումով անցկացված ֆիլմի հոգեբանական-լեզվաբանական հետազոտությունը հաստատել է, որ դրա բովանդակությունն ուղղված է կրոնական ատելություն և թշնամանք սերմանելուն, ինչպես նաև մարդուն ըստ ազգային և կրոնական պատկանելության նվաստացնելուն: