Սիրիայի իշխանությունները հայտարարում են, որ երկրի հյուսիսում այսօր գյուղի վրա հարձակում են գործել ահաբեկիչները: Ավելի վաղ իրավապաշտպանները հաղորդել էին, որ գյուղի ուղղությամբ կրակ էին բացել կառավարական ուժերը:
Իրենց հերթին իշխանությունները հաղորդել են, որ սիրիական բանակի ստորաբաժանումները խանգարել են հաբեկիչների գործողություններին` վիրավորելով և սպանելով նրանցից մի քանիսին:
Ինչպես հաղորդվում է, երկրի հյուսիսում ռմբակոծության արդյունքում զոհվել է 20 խաղաղ բնակիչ: Այս մասին հաղորդում է Ռոսբալթը:
Սիրիայում կառավարական ուժերի և զինված ահաբեկիչների միջև հակամարտությունը շարունակվում է 2011թ մարտից: Այս ընթացքում, տարբեր աղբյուրների համաձայն, երկրում զոհերի թիվը հասնում է 40 հազարի: