26 դեկտեմբերի 2012 - 21:00 AMT
30 տարիների ընթացքում խոշորագույն ջրհեղեղի արդյունքում Բաղդադում զոհվել է 4 մարդ

Ինչպես հաղորդվում է տեղումների հետևանքով փլուզվել են տներ: Ջրհեղեղի զոհ է դարձել 4 մարդ` 2 կին և 2 տղամարդ, ևս մեկ տղամարդ վիրավորվել է:

Իրաքցի օդերևութաբանները հաղորդում են, որ մայրաքաղաքում և արվարձաններում 6.75 սմ տեղումներ են գրանցվել, ինչը 3 տասնամյակների ընթացքում աննախադեմ բարձր ցուցանիշ է, հաղորդում է Ասսոշիեյթիդ Պրեսս գործակալությունը: