27 դեկտեմբերի 2012 - 15:37 AMT
«Համազգային» թատրոնի շենքի կառուցումը կիրականացվի «Սոս Սարգսյան» հիմնադրամի միջոցների հաշվին

ՀՀ կառավարությունը Երևանի քաղաքապետին առաջարկել է «Համազգային» թատրոնի շենք կառուցելու նպատակով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերել Սարյան և Բուզանդի փողոցների հատման հարակից հատվածում գտնվող 1200 քառ. մետր մակերեսով հողամասը, սահմանել, որ ՀՀ պետական սեփականություն հանդիսացող հողամասը կարող է օգտագործվել բացառապես «Համազգային» թատրոնի շենք կառուցելու նպատակով և այն իր նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանով։ Ի գիտություն է ընդունվել, որ նշված հողամասում շենքի կառուցումն իրականացվելու է «Սոս Սարգսյան» մշակութային հիմնադրամի միջոցների հաշվին։