27 դեկտեմբերի 2012 - 17:04 AMT
Բակո Սահակյանը հանդիպել է 2012 թվականին հաջողություններ ունեցած մարզիկների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել 2012 թվականին բացառիկ հաջողություններ արձանագրած սպորտի բնագավառի մի խումբ ներկայացուցիչների հետ:

Իր ելույթում նա անդրադարձել է հանրապետության մարզական կյանքում գրանցված հաջողություններին ու հետագա անելիքներին: Բակո Սահակյանը կարևորել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերը ազգային գենոֆոնդի, բնակչության առողջության պահպանման ու ամրապնդման, երիտասարդ սերնդի դաստիարակության, քաղաքացիների ակտիվ հանգստի կազմակերպման և միջազգային ասպարեզում Արցախը արժանավայել կերպով ներկայացնելու գործում:

Նա շնորհավորել է բոլորի Նոր տարին և դրամական պարգևներ հանձնել 2012 թվականի արդյունքներով բարձր ցուցանիշների հասած մի խումբ մարզիկների և մարզիչների:

Միջոցառմանը ներկա էին նաև Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը և պաշտոնատար այլ անձինք: