27 դեկտեմբերի 2012 - 18:20 AMT
Հայաստանի և Ալժիրի պաշտպանական գերատեսչությունները կհամագործակցեն

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր հանդիպել է Ալժիրի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության նախագահի անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հատուկ խորհրդական Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի հետ: Այս մասին PanAMENIAN.Net-ին տեղեկացնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել սերտ համագործակցություն հաստատել երկու երկրների անվտանգության ոլորտի տարբեր կառույցների, այդ թվում` պաշտպանական գերատեսչությունների միջև, միջազգային գործընթացների հետ համահունչ քայլելու և դրանց համարժեք արձագանքելու նպատակով:

Որպես համագործակցության առաջին քայլ` պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների համապատասխան ներկայացուցիչների միջև փոխադարձ շփումների վերաբերյալ` համագործակցության ոլորտները նախանաշելու և համապատասխան գործակցություն սկսելու համար: