Փակ շուկայում շինարարությունը թույլատրված է միայն զրոյական նիշի հատվածի համար: Այդ մասին, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին Փակ շուկայում ընթացող շինարարության առնչությամբ, ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը: «Իսկ ինչ վերաբերում է ներկայումս ընթացող շինարարությանը, ապա ես ՀՀ մշակույթի նախարարությանը հանձնարարել եմ ուսումնասիրել այդ գործընթացը, վերջինս պետք է մինչև տարեվերջ զեկուցի ուսումնասիրությունների արդյունքների մասին»,- նշեց նա` հավելելով, որ այդ շինարարության վերաբերյալ նախագիծը շուտով կհրապարակվի: