Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթերն է ներկայացրել անկուսակցական Արամ Հարությունյանը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ԿԸՀ մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ինչպես հայտնի է՝ արդեն առաջադրվել են ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, անկուսակցական Մհեր Հայրապետյանն ու էպոսագետ Վարդան Սեդրակյանը:
Ավելացնենք, որ թեկնածուների առաջադրումը կտևի մինչև հունվարի 4-ը:
Քարոզարշավը կմեկնարկի հունվարի 21-ից: