2012-2013 խաղաշրջանի առաջին մասում Դոնեցկի «Մետալուրգի» լավագույն լեգիոներ է ճանաչվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը:
Նա լավագույնն է ճանաչվել դոնեցկյան թիմի քվեարկության արդյունքում:
Աշնանը ֆուտբոլիստն ապացուցեց, որ բարձր դասի ֆուտբոլիստ է: Հիշարժան են այն խաղերը, որտեղ ֆուտբոլիստը հանուն թիմի բարձր վարպետություն է ցուցաբերել իր համար անսովոր դիրքերում, փոխանցում է թիմի պաշտոնական կայքը: