ԱՄՆ որոշ նահանգներում ուսուցիչներին կարող են թույլ տալ աշխատանքի զենքով գնալ: Ավելին, Օհայո նահանգի Հրազենի ասոցիացիան հայտարարել է, որ կկազմակերպի ու կվճարի հրաձգության դասերի համար, գրում է The Columbus Dispatch-ը:
Իսկ Յուտայի նահանգում արդեն 150 ուսուցիչներ մասնակցել են դասընթացին: Ուշադրություն է դարձվել պաշտպանության հիմունքներին ու զենք կրելուն:
Համարվում է, որ նման միջոցները կարող են նպաստել վերջին ողբերգության նման իրադարձությունների բացառմանը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: