28 դեկտեմբերի 2012 - 18:42 AMT
Իրաքի սունիները դուրս են եկել բողոքի ակցիայի երկրի քաղաքականության վրա Իրանի ազդեցության դեմ

Մոտ 60 հազար սունիներ այսօր դուրս են եկել բողոքի զանգվածային ցույցի իրաքյան Էլ Ֆալուջա քաղաքում, Բաղդադից մոտ 50 կմ հեռավորության վրա, հերթական անգամ փակելով երկիրը Սիրիայի ու Հորդանանի հետ կապող ավտոմայրուղին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Հանրահավաքի մասնակիցները կոչ են անում կառավարությանը «դադարել խորհուրդներ ընդունել Իրանից» և «ազատություն տալ Բաղդադին»:

Ցուցարարներից շատերը պահանջում էին նաև Ալ Մալիկիի հրաժարականը, այրում էին Իրանի դրոշներն ու սպառնում զինված ապստամբությամբ: Բողոքի ակցիայի համար պատրվակ հանդիսացավ Իրաքի ֆինանսների նախարարի թիկնապահների ձերբակալությունը: