7 հունվարի 2013 - 17:42 AMT
Չինական թերթի աշխատակիցները գործադուլ են արել խմբագրության քաղաքականությանը միջամտելու պատճառով

Չինաստանի խոշոր Southern Weekly թերթի աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ դժգոհություն հայտնելով խմբագրության քաղաքականությանը միջամտելու համար, հայտնում է BBC-ին:

Խմբագրությունը մտադիր էր թերթում զետեղել ընթերցողների շնորհավորանքները Նոր տարվա կապակցությամբ, որտեղ կային նաև բարեփոխումներ անցկացնելու կոչեր:

Սակայն հաղորդագրությունը չի տպագրվել: Բացի այդ, լրագրողները դեմ են, որ իշխանությունները վերահսկեն պարբերականի պաշտոնական բլոգը, հայտնում է Ինտերֆաքսը: