7 հունվարի 2013 - 17:57 AMT
Ընդդիմադիրին Քուվեյթում 2 տարվա բանտարկության են դատապարտել Twitter-ում էմիրին վիրավորելու համար

Ընդդիմադիրին Քուվեյթում 2 տարվա բանտարկության են դատապարտել Twitter-ում էմիրին վիրավորելու համար, հայտնում է BBC-ին: Եվս մի քանի ակտիվիստներ դատի են սպասում նմանատիպ մեղադրանքներով:

Ակտիվիստներից մեկը արդարացվել է նախագահի ղեկավարին վիրավորելու գործով:

Նախորդ տարվա հունիսին Քուվեյթում 10 տարվա ազատազրկման դատապարտվեց մի տղամարդ, որը մեղավոր ճանաչվեց Twitter-ում Մոհամմեդ մարգարեին, Սաուդյան Արաբիայի ու Բահրեյնի առաջնորդներին վիրավորելու մեջ: