8 հունվարի 2013 - 19:38 AMT
Վրաստանի պաշտպանության նախարարը չի բացառում, որ կառաջադրվի երկրի նախագահի պաշտոնում

Վրաստանի պաշտպանության նախարարա Իրակլի Ալասանիան չի բացառում, որ «Վրացական երազանք» կոալիցիայի կողմից կառաջադրվի Վրաստանի նախագահի պաշտոնում: Այս մասին հաղորդում է Գրուզիա օնլայնը:

Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերին: Միխայիլ Սահակաշվիլին չի կարողանա առաջադրել իր թեկնածությունը, քանի որ այդ պաշտոնը զբաղեցնում է արդեն երկրորդ անգամ: