9 հունվարի 2013 - 12:09 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Սոցիոլոգ. ԲՀԿ-ական ընտրազանգվածի միայն 10 տոկոսն է որոշել գնալ ընտրության

«Սոցիոմետր» սոցիոլոգիական հարցումների կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց 2012-ի դեկտեմբերի վերջին իրականացված հարցումների արդյունքները:

Հարցումներն անցկացվել են 1420 ընտրողների շրջանում, որոնց գերակշիռ մասն ասել է, որ իր ձայնը տալու է գործող նախագահին:

Ըստ այդմ՝ Սերժ Սարգսյանի օգտին պատրաստ են քվեարկել հարցվածների 20.5 տոկոսը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին` 5.5 տոկոսը:

ԲՀԿ-ական ընտրազանգվածի միայն 10 տոկոսն է որոշել գնալ ընտրության: Նրանց 1/3-ն ասել է, որ կքվեարկի Սերժ Սարգսյանի օգտին:

Սոցիոլոգի խոսքով՝ այս ընտրություններում հիմնական հարցն այն է, թե ընտրազանգվածի որ մասը կգնա ընտրության:

Հարցվածների միայն 52 տոկոսն է հետաքրքրված քաղաքականությամբ, որից 28 տոկոսն է որոշել, թե ում է ընտրելու, իսկ մնացած 24 տոկոսը դեռ չի կողմնորոշվել:

Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ այս ընտրությունները շատ նման են 1998թ-ի ընտրություններին:

ՖՈՏՈՇԱՐՔ