5 հուլիսի 2005 - 08:01 AMT
ԿԱՄԵՆԵՑ-ՊՈԴՈԼՍԿՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԵԼՈՒ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՃԱՐ
Պատմական արդարություն են որոշել հաստատել Կամենեց-Պոդոլսկում: Հայ համայնքին տաճարի կառուցման համար հատկացվել է տարածք, որտեղ մի ժամանակ եղել է հայկական հինավուրց մի եկեղեցի: Հայերն ասում են, որ Կամենեց-Պոդոլսկում` Հին քաղաքի մուտքի մոտ գտնվող կամուրջն ու ձորը շատ նման են իրենց հայրենիքին: Ուկրաինայում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանի խոսքերով. «Մեզ մոտ, իհարկե, այնտեղ կամարներ են եւ կամուրջն էլ ավելի գեղեցիկ է, սակայն տեսարանը շատ է նման Երեւանում գտնվող Կիեւյան կամրջին եւ կիրճին»: Վեց հարյուրամյակ առաջ հայերը կառուցել են Կամենեց-Պոդոլսկը ուկրաինացիների եւ լեհերի հետ հավասար: Այդ պատճառով նրանք նույնիսկ իրենց գերբն ունեն քաղաքի ընդհանուր գերբի վրա: Այժմ քաղաքում կա նաեւ խաչքար: Այն տեղադրել են հսկայական տաճարի կառուցման տեղում: Մի ժամանակ այստեղ եղել է հոյակերպ հայկական տաճար, որն ավիրվել է խորհրդային իշխանության ժամանակ: Այդ խաչքարը նվիրված է նաեւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, տեղեկացնում է «Նովի կանալը»: