6 հուլիսի 2005 - 08:09 AMT
ԴԻՏԱՐԿՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶՈՒ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ԱՆՑԵԼ Է ԱՌԱՆՑ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ
Հուլիսի 5-ին ԵԱՀԿ առաքելությունը անցկացրել է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Դիտարկումը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Կուրոպատկինո բնակավայրի մոտակայքում: Ղարաբաղի կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միրոսլավ Վիմետալը եւ Պետեր Քիին, իսկ ադրբեջանական կողմից դիտարկման խումբը ղեկավարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Դիտարկման ժամանակ որեւէ միջադեպ չի գրանցվել: