8 հուլիսի 2005 - 08:22 AMT
ՀՈՒԼԻՍԻ 10-ԻՆ ԿԿԱՏԱՐՎԻ ԻՐԱՔՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԿՈՆՏԻՆԳԵՆՏԻ ՌՈՏԱՑԻԱ
Հուլիսի 10-ին Հայաստանը կկատարի Իրաքում իր խաղաղապահ կոնտինգենտի ռոտացիա: Հիշեցնենք, որ 46 հոգուց (30 վարորդ, 3 բժիշկ, 10 սակրավորներ, կապի 1 սպա, ինչպես նաեւ դասակի հրամանատար եւ ընդհանուր հրամանատարությունը իրականացնող սպա) կազմված հայկական մարդասիրական կոնտինգենտը տեղակայվել էր Իրաքում ընթացիկ տարվա հունվարին: Հայաստանի ներկայացուցիչները ծառայում են Իրաքում լեհական խաղաղապահ դիվիզիայի կազմում: Հայկական մարդասիրական կոնտինգենտի տեղակայման, թիկունքային, հաղորդակցման, տեխնիկական եւ բժշկական ապահովման ծախսերը կկրի ԱՄՆ կառավարությունը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: