
ԱՄՆ իշխանությունները հանձնարարել են բազմակողմանի փորձաքննության ենթարկել Boeing 787 Dreamliner, որի հետ վերջին մեկ շաբաթվա ընթացքում 5 տեխնիկական միջադեպ է տեղի ունեցել, ուրբաթ օրը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Շաբաթվա առաջին միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ Բոստոնի օդանավակայանում, երբ JAL ավիաընկերության ինքնաթիռում բռնկվել էր մարտկոցներից մեկը: Մի քանի օր անց, նույն օդանավակայանում թռիչքից առաջ անձնակազմի անդամները նկատել են, որ ինքնաթիռը վառելիք է կորցնում: Մեկ այլ միջադեպ տեղի է ունեցել ճապոնական Յամագուտի-Ուբէ քաղաքում, երբ թերություն է հայտնաբերվել արգելակման համակարգում: