11 հունվարի 2013 - 19:11 AMT
Իրանը և Արևմուտքի «վեցյակը» կհանդիպեն Ստամբուլում

Միջուկային ծրագրի շուրջ Իրանի և ՄԱԿ-ի ԱԽ 5 մշատկան անդամների ու Գերմանիայի միջև անցկացվող բանակցությունները կվերսկսվեն, և հերթական հանդիպումը տեղի կունենա ընթացիկ ամսվա վերջին Ստամբուլում: Այս մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Հունվարի 4-ին Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավար Սաեդ Ջալիլին, որը գլխավորում է նաև միջուկային հարցի շուրջ բանակցությունները, հաստատել էր, որ Իրանը պատրաստ է շարունակել «վեցյակի» հետ բանակցությունները: Հանդիպման օրվա և տեղի մասին այդ ժամանակ հայտարարություններ չեղան: