12 հունվարի 2013 - 13:39 AMT
ՀՀԿ շտաբի պետի տեղակալ է նշանակվել Միքայել Մինասյանը

Երեկոյան կայացած ՀՀԿ շտաբի նիստին քննարկվել են առաջիկա ընտրությունների կազմակերպչական հարցեր: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին ասացին ՀՀԿ շտաբում, նիստին որոշվել է կայանալիք նախագահական ընտրություններին ՀՀԿ առաջնորդի կարգախոսը՝ «Դեպի ապահով Հայաստան»:Սերժ Սարգսյանի շտաբը ղեկավարելու է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, իսկ շտաբի անդամներն են լինելու ՀՀԿ գործադիր մարմնի անդամները, իսկ շտաբի պետի տեղակալները 5-ն են՝ Միքայել Մինասյան, Դավիթ Հարությունյան, Արմեն Գևորգյան, Կարեն Կարապետյան, Լևոն Յոլյան: