12 հունվարի 2013 - 16:42 AMT
Սելիմի լեռնանցքը բացվել է

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է, որ հունվարի 12-ին` ժամը 13.30-իդրությամբ, Սելիմի լեռնանցքը, որն օրեր շարունակ փակ էր երթևեկության համար, բացվել է, սակայն բքի պատճառով մնում է դժվարանցանելի:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: