11 հուլիսի 2005 - 09:17 AMT
ՈՒՐՈՒԳՎԱՅԸ «ՈՉ» Է ԱՍՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԵՄ-ԻՆ, ՊԱՏՃԱՌԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
Շարունակվում է Ուրուգվայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Լիլիան Քեջեջյանի նախաձեռնած ստորագրահավաքը` «ՈՉ» ասել Թուրքիաի ԵՄ անդամակցությանն այնքան ժամանակ, քանի դեռ վերջինս մերժում Է Հայոց ցեղասպանությունը: Ակցիային աջակցում են Հայ Դատի հանձնախումբը, «Արմենիա» երիտասարդական միությունը, Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը, հայկական այլ կազմակերպություններ: Բաժանված թերթիկները ստորագրվում են թե՛ հայերի, թե՛ տեղացիների կողմից: Կատարվող աշխատանքին ընդհանուր գնահատական տալու համար հուլիսի 8-ին հանդիպում Է եղել պատգամավոր Լիլիան Քեջեջյանի գրասենյակում` հայկական բոլոր կազմակերպությունների մասնակցությամբ: Որոշվել Է օգտագործել ռադիոն եւ հեռուստատեսությունը` քարոզչություն իրականցնելու համար: «Կոմիտաս» ռադիոժամին տված հարցազրույցում Լիլիան Քեջեջյանն իր գոհունակությունն Է հայտնել գործընթացի հաջողության կապակցությամբ. «Մենք, իբրեւ ուրուգվահայ համայնք, ձեռքներս ծալած չենք նստել, Թուրքիայի` ԵՄ անդամակցության հարցում հստակ նպատակ ունենք. բարոյական պատասխանատվություն ենք դնում այդ երկրի վրա` ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա նաեւ նշել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության դեմ ստորագրել են ոչ միայն մեծ թվով պետական պաշտոնյաներ, այլ նաեւ երկրի փոխնախագահ Նին Նիպոան: Քեջեջյանի խոսքերով, հուլիսի վերջին շաբաթը Մոնտեվիդեոյի կենտրոնում մեծ հանրահավաք կկազմակերպվի: «Վստահ եմ, պիտի հասնենք մեր առջեւ դրված նպատակին, եւ հույս ունեմ այս արշավն ավարտել 100 հազար ստորագրություն հավաքելով»,-ասել Է Լ. Քեջեջյանը, հաղորդում է «Երկիր» թերթը: