14 հունվարի 2013 - 20:53 AMT
ԶԼՄ-ներ. Մահանալու դեպքում Ասադը հրամայել է հարվածել Իսրայելին և Եգիպտոսին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը գաղտնի խորհրդակցություն է անցկացրել իր գեներալների հետ, հաղորդում են որոշ աղբյուրներ: Ինչպես հաղորդում է Israel Today-ը՝ հղելով Inyan Merkazi պարբերականին, Ասադը մտավախություններ ունի իր մահվան կապակցությամբ: Եթե նրա մտավախությունն ու մտածված սցենարներից որևէ մեկն իրականություն դառնա, նա հրամայել է հրթիռակոծել Իսրայելն ու Եգիպտոսը:

Իսրայելի հետ Սիրիան պաշտոնապես պատերազմական վիճակում է, իսկ Եգիպտոսի հետ հակամարտությունը ծագել է այն պատճառով, որ այդ երկրում իշխանության եկած «Մահմեդական-եղբայրներ» շարժումն աջակցում է ոչ թե սիրիական կառավարությանը, այլ ապստամբներին: Այս մասին հաղորդում է Ռոսբալթը: