Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց սփյուռքահայ երաժիշտ Արտո Թունջբոյաջյանին: Հանդիպման ընթացքում նա նախարարին ներկայացրեց իր մշակութային և հասարակական գործունեությունը ինչպես Սփյուռքի հայ համայնքներում, այնպես էլ՝ Հայաստանում: Նա մասնավորապես կարևորեց արվեստի դպրոցի ստեղծման իր գաղափարն ու դրա նշանակությունը: Ինչպես հայտնում են նախարարությունից, Հրանուշ Հակոբյանը, բարձր գնահատելով երաժշտի գործունեությունը Սփյուռքում, ներկայացրեց նաև ՀՀ սփյուռքի նախարարության հիմնական ուղղվածությունն ու նպատակները, մասնավորապես առանձնացրեց հայապահպանության, Սփյուռքում հայկական ներուժի բացահայտման և ի նպաստ հայրենիքի օգտագործման, հայրենադարձության ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև, հայկական սփյուռքի հիմնախնդիրները բացահայտելուն և գնահատելուն միտված հետազոտությունները: