17 հունվարի 2013 - 09:45 AMT
«Հրապարակ». ՀԱԿ-ում քննարկում են Կոնգրեսը կուսակցության վերածելու գաղափարը

«Հրապարակ»-ի տեղեկություններով, ՀԱԿ-ում կրկին ներքին քննարկման առարկա է Կոնգրեսը կուսակցության վերածելու գաղափարը, որն այնքան էլ նոր չէ. դեռ մայիսյան խորհրդարանական ընտրություններից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը հանձնարարել էր Գագիկ Ջհանգիրյանին` ուսումնասիրել այս խնդիրը և իրավական դաշտը` նման լուծման գնալու համար: Բանն այն է, որ կուսակցություն դառնալու դեպքում բավականին հարցեր կլուծվեն, այդ թվում և իրավահաջորդի խնդիրը, սակայն կառաջանան շատ նոր խնդիրներ ևս: Մյուս կողմից էլ կառաջանա հարցը, թե ովքեր կցանկանան տարրալուծվել այդ կուսակցությունում` քանդելով սեփականը, եթե ՀՀՇ-ում անգամ այդ հարցի նկատմամբ չկա միանշանակ մոտեցում: