17 հունվարի 2013 - 12:51 AMT
Հայտնաբերել են սփյուռքահայ գործարար Էդմոն Խուդյանի գործով հետախուզվողին

Ոստիկաննները հայտնաբերել և բերման են ենթարկել 1955թ. ծնված Վլադիսլավ Մանգասարյանին, որը հունվարի 16-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Վլադիսլավ Մանգասարյանին ամերիկահայ գործարար Էդմոն Խուդյանը տարիներ շարունակ մեղադրում է իր հիմնադրված «Արին կապիտալ» ներդրումային ընկերությունից 8,5 մլն ԱՄՆ դոլարի անշարժ գույք և 1,5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարներ յուրացնելու մեջ:

Վլադիսլավ Մանգասարյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: