17 հունվարի 2013 - 15:23 AMT
Հրազենային վնասվածքով հոսպիտալ տեղափոխված զինվորի վիճակը շարունակում է մնալ ծանր

Երկուշաբթի առավոտյան գլխին ստացած հրազենային վնասվածքով Կենտրոնական կլինկական զինվորական հոսպիտալ է տեղափոխված ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Մհեր Պետրոսյանի վիճակը շարունակում է մնալ ծանր:Այս ամսին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Մհեր Պետրոսյանը վիրավորվել է ծառայակցի արձակած կրակոցից, փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 373 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթեքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարակաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որը մարդու առողջությանը անզգուշացությամբ պատճառել է ծանր վնաս):