17 հունվարի 2013 - 15:47 AMT
Ստոմատոլոգիական ծառայությունների գները 50%-ով ավելանալու են

Մեկ ատամ բուժելու համար ատամնաբուժական կլինիկան հարկվելու է երեք անգամ: Մի ստոմատոլոգիական աթոռի համար 80.000 դրամ հարկ պետք է վճարվի: Այսօր ասուլիսի ժամանակ Հայաստանի ստամատոլոգների ասոցիացիայի նախագահ Աշոտ Գևորգյանը խոսել է «Արտոնագրային վճարների միասին» օրենքում կատարված փոփոխությունների հետևանքով ստոմատոլոգիական ծառայության հարկերի բարձրացման մասին ու նշվածին ավելացրել. «Մեզ դասել են վարսավիրանոցների, ռեստորանների խաղատների շարքին: Այս օրենքի պատճառով տուժելու է ժողովուրդը, քանի որ 50%-ով ավելանալու են ստոմատոլոգիական ծառայությունների գները»:

Աշոտ Գևորգյանի խոսքով՝ այս օրենքի պատճառով փակվելու են շատ ստոմատոլոգիական կենտրոններ, կրճատումներ կլինեն շատ կլինիկաներում, ավելին՝ այս օրենքը կնպաստի ստվերի ավելացմանը: