Հակաահաբեկչական «Սերվալ» գործողությանը մասնակցող ֆրանսիացի զինվորականների քանակը Մալիում հասնում է 1,4 հազարի, հայտնել է Ֆրանսիայի ՊՆ ղեկավար Ժան Իվ լը Դրիանը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Ըստ Լը Դրիանի, ֆրանսիացի զինծառայողներն ակտիվորեն մասնակցում են մարտական գործողություններին:
Չորեքշաբթի գերատեսչությունը հայտնել էր, որ զորակազմը Մալիում բաղկացած է 800 զինծառայողից:
Ըստ վերջին տվյալների, ֆրանսիական ստորաբաժանումներն ու Մալիի բանակի ջոկատները շարժվում են դեպի հյուսիս, որտեղ կենտրոնացած են գրոհայինները: