Բազմահազարանոց ամբոխ է հավաքվել Թուրքիայում՝ Դիարբեքիր քաղաքում երեք քուրդ ակտիվիստուհիների հուղարկավորությանը, որոնք անցած շաբաթ սպանվեցին Փարիզում, հայտնում է BBC-ն:
Անվտանգությունն ապահավում են քրդական Խաղաղության ու ժողովրդավարության կուսակցության անդամները: Թուրքական ոստիկանության ներկայացուցիչներ չեն երևում:
Ակտիվիստները կանանց սպանության մեջ մեղադրում են թուրքական ծառայություններին, այն դեպքում, երբ Անկարան պատասխանատվությունը դնում է ՔԱԿ-ի վրա: