18 հունվարի 2013 - 21:58 AMT
Արևմտյան Աֆրիկայի երկրները մտադիր են իրենց զորքերը տեղակայել Մալիում

Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական միության նախագահ Կադրե Դեզիր Ուէդրաոհոն հայտարարել է Մալիում արտերկրյա զորքերի տեղակայման մտադրությունն արագացնելու մասին, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները:

«Քանի որ ահաբեկիչները հրաժարվում են ընդունել հրադադարի պայմանները, ապա պատերազմը պարտավորեցնում է մեզ արագացնել MISMA զորքերի տեղակայումը Մալիում»,-ասել է Ուէդրաոհոն, փոխանցում է «Ինտերֆաքսը»: