19 հունվարի 2013 - 10:51 AMT
Boeing-ը դադարեցրել է Dreamliner-ի առաքումները պատվիրատուներին

Ավիացոին Boeing կոնցեռնը դադարեցրել է Dreamliner-ի առաքումները պատվիրատուներին: Առաքումները չեն վերսկսվի այնքան ժամանակ, քանի դեռ ընկերության մասնագետները չեն պարզել խափանումների պատճառը, հայտնում է Associated Press-ը:

Dreamliner-ի թռիչքները դադարեցվեցին մի շարք արտակարգ պատահարների պատճառով, որոնք տեղի ունեցան հունվարի առաջին կեսին: Dreamliner-ի թռիչքներն արգելել են Ճապոնիայում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում և ԵՄ-ում: Թեև առաքումները դադարեցվել էին, Dreamliner-ի արտադրությունը շարունակվում է: