19 հունվարի 2013 - 17:11 AMT
Ալժիրի հատուկ նշանակության ջոկատները շրջապատել է գրոհայիններին, ովքեր պատանդ են վերցրել բազմաթիվ մարդկանց

Ալժիրի հատուկ նշանակության ջոկատները շրջապատել են գրոհայիններին, ովքեր արդեն մի քանի օր է, ինչ որպես պատանդ են պահում երկրի արևելքում տաղակայված նավթի հանքավայրի օտարերկրյա աշխատողներին, շաբաթ օրը փոխանցում է BBC-ն:

Վերջին տվյալների համաձայն, ազատ են արձակվել ալժիրցի ուժայինների հատուկ օպերացիայի ընթացքում ավելի քան 600 պատանդներ, այդ թվում` 573 ալժիրցիներ և մոտ 100 արտերկրյացիներ ազատ են արձակվել:

«Գործարանն ամբողջովին շրջապատվել է Ալժիրի հատուկ նշանակության ջոկատների կողմից»,-ասվում է զինվորականների հայտարարությունում: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: